Ռեստորանի մենեջերը դուրս է հրավիրել գեր ամերիկուհուն բաց հագուստի պատճառով


19:00 , 7 հունիս, 2019

Golden Corral ռեստորանային ցանցի ռեստորաններից մեկից դուրս են հանել գեր ամերիկուհի Սյուերեթ Էմկեին արտաքին տեսքի պատճառով՝ հաղորդում է Daily Star-ը:

Կնոջ խոսքով՝ ռեստորանի աշխատակիցներն իրեն վռնդել են այցելուների բողոքներից հետո․ վերջիններս բողոքել են, թե իբր ինքը շատ բաց հագուստով է։ «Ինձ մոտեցավ աշխատակիցը և ասաց, որ ես չափազանց սադրիչ տեսք ունեմ․ կա՛մ հագուստիս վրայից ինչ-որ բան պիտի հագեմ, կա՛մ լքեմ ռեստորանը»,- ասել է Էմկեն։

Երբ Էմկեն խնդրել է բացատրել իրեն, թե ինչն է անընդունելի իր հագուկապի մեջ, աշխատակիցը ոչինչ չի պատասխանել։ Կնոջ խոսքով՝ ռեստորանը պարզապես խտրականություն է դրսևորել իր նկատմամբ։ «Ես այնտեղ տեսա մարդկանց, որոնք շատ ավելի բաց էին հագնված, նրանց ոչինչ չէին ասում։ Ինձ թվում է, որ նրանք ինձ դիմեցին, քանի որ ես գեր եմ, իսկ դա սեքսուալ չէ»,- ասել է կինը։