Եթե դատարանը հօգուտ «Սանիթեքի» վճիռ կայացնի, Հայկ Մարությանն է պատասխան տալու


18:07 , 6 հունիս, 2019
Ուզում եմ տեղեկացնել Հայկ Մարությանին, հուսով եմ՝ գրառումս կկարդա, մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ ինքն ուզում է խզել պայմանագիրը «Սանիթեքի» հետ։ Ենթադրում եմ՝ այդ ընկերությունը կդիմի արբիտրաժային դատարան, և եթե դատարանը հօգուտ «Սանիթեքի» վճիռ կայացնի, ինքն է պատասխան տալու Երևանի բյուջեին հասցված վնասի համար, քանի տարի էլ անցնի։ Ինչպես նաև ինքը պատասխան է տալու այն գումարների համար, որը ծախսել է և ծախսելու է աղբատար մեքենաների ձեռքբերման վրա․ գոնե ես գրառումներումս ասել էի, որ դրանք չարդարացված ծախսեր են։