Եթե ցանկանում եք բացահայտել սուտասանին, նայեք ոչ թե նրա աչքերին, այլ՝ ձեռքերին


19:45 , 6 հունիս, 2019

Միչիգանի համալսարանում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուտասանները, ի տարբերություն ճիշտ խոսող մարդկանց, ավելի շատ են ձեռքերով ժեստեր անում։ Եվ դա նշան է, որ ձեզ խաբում են։ Եթե ցանկանում եք բացահայտել սուտասանին, նայեք նրա ձեռքերին։ Եվ այսպես՝ եկեք  պարզենք, թե էլ ինչին է պետք ուշադրություն դարձնել մարդու հետ խոսելիս, եթե կասկածներ ունեք, որ նա ձեզ խաբում է։

Իհարկե, չի կարելի 100% վստահությամբ պնդել, որ մարդը ստում է, եթե նա ձեռքերով է խոսում կամ «ես» դերանունից խուսափում է։

Սուտասանին բացահայտելու նաև մի քանի այլ մեթոդներ կան։

1. Նրան չեզոք և անմեղ հարցեր տվեք։ Տեսեք, թե ինչպես է նա իրեն պահում, ուշադրություն դարձրեք հայացքին, մարմնի լեզվին։ Նորից նույն հարցը տվեք և հետևություններ արեք։

2. Հիմա անցեք ավելի սուր և խիստ հարցերի։ Եթե ձեզ ստում են, մարդու վարքն անմիջապես կփոխվի։

3. Փորձեք կարդալ մարմնի լեզուն։ Ուշադրություն դարձրեք հատկապես ձեռքերին։

4. Հետևեք դեմքի արտահայտությանը։ Ոմանց մոտ փոխվում է դեմքի գույնը, ոմանց մոտ քթանցքներն են լայնանում։ Ոմանք քրտինքով են պատվում, կծում են շրթունքները։

5. Ուշադրություն դարձրեք ինտոնացիային և նախադասությունների կառուցվածքին։ Այս դեպքում ուղեղը պետք է ավելի արագ աշխատի, որպեսզի հասցնի տրամաբանական շղթայում պահել բոլոր դետալները, և միշտ չէ, որ կարողանում է դա անել։