Հյու Գրանտն իրեն գեր, տգեղ և ծեր է համարում


17:00 , 7 հունիս, 2019

58-ամյա աստղը, որի ճանաչվածության պիկը 90-ականների կեսերին և վերջին էր, ամերիկյան պարբերականին վերջերս տված հարցազրույցում ասել է, որ որոշել է հրաժարվել իր ռոմանտիկ կերպարից, ինչը նրան հայտնի է դարձրել, լուրջ անլիարժեքության բարդույթի պատճառով, գրում է Daily Mail-ը

Հայտնի դերասանի խոսքերով՝ ռոմանտիկ կատակերգություններում դերերը նրա մոտ բարդույթներ են առաջացրել, որոնք կարողացել է հաղթահարել միայն նման ֆորմատի նախագծերից հրաժարվելով: «Ես արդեն շատ ծեր եմ, տգեղ ու գեր դրանով զբաղվելու համար, ուստի ես հիմա աշխատում եմ այլ նախագծերում, և դա օգնում է ինքս ինձ ավելի քիչ ատել»,- խոստովանել է դերասանը:

Բացի այդ՝ բրիտանացի դերասանը հավելել է, որ չի ամաչում ռոմանտիկ ֆիլմերում իր աշխատանքի համար, բայց հիմա, նայելով հետ, գիտակցում է, որ չպետք է հրաժարվեր այլ նախագծերում նկարահանվելուց. գուցե այդ դեպքում նրա կարիերան այլ կերպ դասավորվեր:

«Ինձ մեծ գումարներ են վճարել: Ընդհանուր առմամբ, իմ բախտը բերել է: Իմ դերերի մեծամասնության համար ես չեմ ամաչում, չէ՞ որ դերասանի առաքելությունը զվարճացնելն է: Չնայած ես պետք է այլ առաջարկներ էլ ընդունեի: Հարկավոր էր զարգանալ: Փոխարենը ես 17 անգամ կրկնեցի ինքս ինձ», ասել է Գրանտը:

1990-ականների կեսերին դերասանը հայտնի դարձավ «Չորս հարսանիք և մեկ հուղարկավորություն» ֆիլմում խաղացած դերի շնորհիվ: Այնուհետև հետևեցին «Նոթինգ Հիլը» և «Բրիջիթ Ջոնսի օրագիրը»: