Նիդեռլանդների հոգեբուժարանում 17-ամյա աղջիկը մահացել է առանց բժշկական միջամտության


23:00 , 6 հունիս, 2019

Նիդեռլանդներում մահացել է 17-ամյա Նոա Փոթհովենը։ Աղջիկը մահացել է երկրի հոգեբուժական կլինիկաներից մեկում՝ առանց բժշկական միջամտության, գրում է The Guardian-ը։

Փոթհովենը դեռևս մանուկ հասակում սեռական ոտնձգության է ենթարկվել, դրա պատճառով նա տառապել է ընկճախտով և անորքեսիայով։

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել այն մասին, որ աղջիկը մահացել է էֆթանազիայի դիմելուց հետո։