Բրեդ Փիթին նկատել են խորհրդավոր անծանոթուհու հետ Վենետիկում


16:00 , 6 հունիս, 2019

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Վենետիկում զբոսնել է խորհրդավոր անծանոթուհու հետ, հաղորդում է Daily Mail-ը:

Շատ լրագրողներ կարողացել են լուսանկարել դերասանին իտալուհու հետ զբոսանքի ժամանակ, ինչպես նաև Վենետիկում կայացած Biennale Art Exibition արվեստների փառատոնում:

Ըստ ականատեսների, ցուցահանդեսի ժամանակ Փիթը մշտապես գտնվել է իտալուհու կողքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անջելինա Ջոլին հաշտվել է Բրեդ Փիթի հետ: