«Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի». Գագիկ Սուրենյան


16:19 , 6 հունիս, 2019

Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով։