Նազենի Ղարիբյանը՝ ոչ փոխնախարար, ոչ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ


13:30 , 6 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Մշակույթի փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող  Նազենի Ղարիբյանը մշակույթի նախարարությունը կրթության, գիտության և սպորտի նախարարությանը միավորելուց հետո չի վերանշանակվել։ Նա այլևս չի զբաղեցնի նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, որի՝ այդ պաշտոնում ընտրվելը դժգոհություն էր առաջացրել հենց թատրոնի անձանակազմի, արտիստների շրջանում։

Panorama.am-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանից տեղեկացավ, որ Ն. Ղարիբյանն ի պաշտոնե էր ընտրվել խորհրդի նախագահի պաշտոնում։ Այսինքն,  եթե չի զբաղեցրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը, հետևաբար խորհրդում չի լինի։ Կ. Կիրակոսյանը նշեց, որ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու ընթացակարգ օրենսդրությամբ սահմանված չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ