Ինչպես է պաշտոնը հանձնելուց առաջ Պորոշենկոն վնասել Զելենսկիին


14:23 , 6 հունիս, 2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռանալուց առաջ մի շարք օրենքներ է ընդունել` որոշելով վնասել իր իրավահաջորդին, ինչպես ժամանակին արել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման աթոռը ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին հանձնելուց առաջ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Արևմուտքը լռում է այն օրենքների մասին, որոնք ընդունել է Պյոտր Պորոշենկոն պաշտոնավարման վերջին շրջանում: Նույն իրավիճակն էր նաև ԱՄՆ-ում, երբ Օբաման որոշել էր վնասել իր իրավահաջորդին: Օրենքների շարան, որոնք, ամենայն հավանականության, Պորոշենկոյի հաշվարկներով պետք է Կիևի նոր վարչակազմին անելանելի իրավիճակի մեջ դնեն` բաց չթողնելով հակառուսական գերությունից»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ խոսքը կրթության բնագավառի օրենքների մասին է, ուկրաիներենը` որպես պետական լեզվի, ինչպես նաև օրենսդրական ակտերի չեղարկումը, որոնք ապահովում են ռուսախոս և այլ ազգերի փոքրամասնությունների իրավունքները: Լավրովը նշել է, որ այդպես վարվելը սրիկայություն է: