Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը փնտրել ուժի կիրառման միջոցով


14:02 , 6 հունիս, 2019

Բանակցային գործընթացի արգելակմանն ուղղված ջանքերի գործադրման արդյունքում Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը փնտրել ուժի կիրառման միջոցով, ինչի մասին են վկայում Բաքվից եկող ազդակները:

Այս օրերին ընթանում են «Անխզելի եղբայրություն - 2019» կարգախոսով թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունները, սակայն ամենաուշագրավ այն է, որ հասարակությանը պատերազմի նախապատրաստելու գործընթացն ուղեկցվում է նաև ռազմական գործողությունների վերսկսման համար կրոնական հողի նախապատրաստմամբ:

Պատահական չէ, որ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ Ադրբեջանի բոլոր մզկիթներում տոնական նամազի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ աղոթել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման», «օկուպացված տարածքների վերադարձի», ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար: