Ամստերդամում զբոսաշրջիկներին առաջարկում են մեկ օրով ամուսնանալ զբոսավարի հետ


14:30 , 7 հունիս, 2019

Ամստերդամում էքսկուրսիայի արտասովոր ձև են հնարել։ Զբոսաշրջիկներին առաջարկում են մեկ օրով հարսանիք կազմակերպել տեղի բնակիչներից մեկի հետ, իսկ հետո միասին կարճաժամկետ «մեղրամսի» մեկնել՝ քաղաքին ծանոթանալու համար։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Այսպիսով, մեկ օրում զբոսաշրջիկները կարող են ոչ միայն լինել Ամստերդամի ոչ զբոսաշրջային շրջաններում, այլև ծանոթանալ տեղի բնակիչների մենթալիտետին։

Դերային խաղին մասնակցությունն արժե շուրջ 100 եվրո։ Դրանում ներառված է հարսանիքի համար վճարը և զբոսավարի ծառայությունները։