14:00 , 7 հունիս, 2019Armsport.am-ը գրում է.
«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին 113 մլն եվրո է պահանջել Մադրիդի «Ռեալից» թիմի առանցքային խաղացող Քրիստիան Էրիկսենի համար, հայտնում է The Times-ը:
Դանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը վերջերս տված հարցազրույցներում բազմիցս «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն է հայտնել` կարիերայում քայլ առաջ կատարելու համար:
Սակայն նա չի բացառել նաև «Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրն ավարտին հասցնելու և հաջորդ ամառ ազատ խաղացողի կարգավիճակով թիմից հեռանալու տարբերակը:
Հիշեցնենք` ավարտված մրցաշրջանում մադրիդյան ակումբը հրաժարվել էր Էրիկսենի համար վճարել «Տոտենհեմի» պահանջած 150 մլն եվրո-ն: 2018/19 մրցաշրջանում Էրիկսենն Անգլիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել և դարձել 8 գոլի հեղինակ: Հունիսի 1-ին «Տոտենհեմը» 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում: