Արցախի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու գործով կան ձերբակալվածներ


15:00 , 6 հունիս, 2019

Սույն թվականի հունիսի 5-ին հաղորդագրություն էինք տարածել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ ծնված Է.Զ-ին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:


Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ 


Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։ 


Նախաքննությունը շարունակվում է։