Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին


12:40 , 6 հունիս, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

«Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը»,- ասվում է նախագահի ուղերձում։

Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն է մաղթել: