Թրամփը հայտնի դերասանուհուն «հոգեկան հիվանդ» է անվանել


09:30 , 7 հունիս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի դերասանուհի Բեթ Միլերին «հոգեկան հիվանդ» է անվանել։ Վերջինը Թրամփին է վերագրել արտահայտություններ, որոնք ԱՄՆ նախագահը չի հնչեցրել։ Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում։

««Հոգեկան հիվանդ» Բեթ Միլլերը ստիպված ներողություն է խնդրել ինձ վերագրած արտահայտությունների համար։ Պարզվել է՝ այդ հայտարարությունները նա ձևակերպել է այնպես, որ «սևացնի ձեր հրաշալի նախագահին»։ Նա հայտնաբերվել է այնպես, ինչպես մյուս բոլոր ֆեյք լուրերը։ Մեծն խաբեբա»,-գրել է Դոնալդ Թրամփը։

Մինչ այդ դերասանուհին սոցցանցի իր էջում ներողություն է խնդրել դրա համար՝ ասելով, որ «98 հանրապետականները անուղեղնե՞ր են» արտահայտությունը Թրամփին շատ հատուկ է հնչել։