Նախկին հատուկջոկատայինի ենթադրյալ մարդասպանը ձերբակալվել է երկու ամիս ժամկետով


01:45 , 6 հունիս, 2019

Նախկին ԳՀՎ հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ մեղադրվող ՌԴ գործազուրկ քաղաքացի Սերգեյ Խոջանյանը ձերբակալվել է երկու ամիս ժամանակով: Համապատասխան որոշումը կայացրել է Մոսկվայի մարզի Կրասնագորսկի քաղաքային դատարանը:

42-ամյա տղամարդը չի ընդունել իր մեղքը և հայտարարել է, որ պարզապես ցանկացել է «օգնել»: Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցչի, նրա մեղքը լիովին հաստատվում է քրեական գործի հավաքագրված նյութերով: Նրան սպանության մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ դատարանը երկու ամիս ժամկետով Բելյանկինին սպանելու մեղադրանքով ձերբակալել է Նարեկ Ստեփանյանին: