Հայտնի է, թե ինչով է օգտակար տոմատի հյութը


04:08 , 6 հունիս, 2019

Տոկիոյի բժշկական և ստոմատոլոգիական համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ առանց աղի տոմատի հյութն իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում է արյան բաղադրության մեջ ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը, որոնք կապված են «վատ» խոլեստերինի հետ։

Հետազոտությանը մասնակցել են միջինում 58 տարեկան 184 տղամարդ և 297 կին, ովքեր մեկ տարվա ընթացքում ստացել են այնքան տոմատի հյութ, որքան ցանկացել են։ Մասնագետները հայտնում են, որ հյութի օգտագործումը շուրջ 94 հիպերտենեզ ունեցող մարդու մոտ նվազեցրել է արյան ճնշումը։

Խոլեստերինի մակարդակը 125 մասնակցի մոտ նվազել է միջինում 155-ից մինչև 149,9 մգ/դլ։ Տոմատի հյութի դրական ազդեցությունը կախված չի եղել մասնակիցների սեռից։ Միևնույն ժամանակ մասնակիցների մոտ հետազոտությունից առաջ և հետո կենսակերպի որևէ լուրջ տարբերություն չի նկատվել։