Արտակարգ դեպք Արարատի մարզում. 8 ժամից ավելի է ջուրն անխնա կորում է, իսկ պատկան մարմինները չեն փորձում խնդիրը լուծել


23:10 , 5 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Մինչ այս օրերին թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում բնակիչները բողոքում են, երբեմն էլ հարցի լուծում գտնելով՝ ճանապարհները փակում, որպեսզի պատկան մարինները գյուղերում լուծեն ոռոգման ջրի խնդիրները:

Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 12:30-ից Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ անցնող հսկայական ջրախողովակի վնասման պատճառով ջուրը անխնա հոսում է:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցայտող ջրի բարձրությունը մոտ 40-50 մետր է և անգամ մոտենալը շատ դժվար է, քանի որ ամբողջովին թրջվելու ես, եթե համարձակվես մոտենալ:

Վթարված ջրախողովակի մոտ հավաքաված մարդիկ ասում էին. «Ժամը 12:30-ից էս վիճակն ա: Զանգահարել ենք Ջրային պետական կոմիտե, սակայն ոչ մի դրական արձագանք: Էս օրերին այգիները ջրելու համար ջուր ուզենք, մեզ անհարգանքի սյունին կգամեն, իսկ 8 ժամից ավելի է ՝ ջուրն անխնա հոսում, կորում է, իսկ պատկան մարմինները լայաղ չեն անում խնդիրը վերացնեն:

Մեր ահազանգերին միայն օպերատիվորեն արձագանքել է Արտակարգ իրավիճակների նախարարութունը, որտեղից դեպքի վայր են ուղարկել Մասիսի հրշեջ-փրկարարներին, բայց եթե անկեղծ, էստեղ փրկարարներն աելիք չունեն: Հիմնական պատասխանատուն Ջրային պետական կոմիտեն է, որտեղ էլ մեր հեռախոսազանգերին կամ չեն պատասխանում կամ էլ գիծը զբաղված է»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռևս պարզ չէ, անխնա հոսող ջուրը խմելու է, թե ոռոգման: