Ֆրանսիացի նկարիչը մետաղական թափոնից միջատների կատարյալ մոդելներ է ստեղծում (Photo)


07:08 , 6 հունիս, 2019

Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մարտինեն մետաղական թափոններ է գնում և դրանցից ստեղծում է տարբեր արարածների, օրինակ՝ մրջյունների, մեղուների և այլ միջատների մանրակրկիտ մոդելներ։ Էդուարդը մետաղական կոնստրուկցիաներն իրար է միացնում բացառապես պտուտակներով, իսկ եթե համապատասխան դետալը չի գտնում, ապա ամիսներով փնտրում է այն, որպեսզի վերջում ստանա կենդանու կատարյալ մոդել։