Անդրանիկ Քոչարյան. Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա, եթե չի տվել


19:50 , 5 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Մարտի» 1-ի սպանությունների մասով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ենթադրությամբ  պետք է սպասել նոր բացահայտումների։ 

«Նախաքննական մարմինը ցույց տվեց, որ ինքը հետևողական մեծ ծավալի աշխատանք է կատարում: Եվ այդ աշխատանքի արդյունքում կունենանք ոչ միայն քաղաքական պատվերների ընդհանրապես մեկուսացում ապագայում, այլ կունենանք նաև պրոֆեսիոնալ քննիչների այն խումբը, որն ի վիճակի են բացահայտել այն մնացած հանցագործությունները, որոնք սպասում են իրենց բացահայտման հերթին»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Խոսելով կոնկրետ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում նախօրեին  ձերբակալված ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի մասին, Ա. Քոչարյանը նշեց, որ Գեղամ Պետրոսյանին Փաստահավաք խումբը հանդիպել է երկու անգամ, առաջին բացատրությունները չեն բավարարել, երկրորդ անգամ են կանչել. «Մեզ մոտ կասկածներ եղել են, թե զինված ապօրինի խմբավորումների, թե ապօրինի և անհամաչափ ուժերի կիրառման, թե այն կադրերի, որոնք այսօր գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության տակ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ