«Գահերի խաղը» ֆիլմի աստղ Ռիչարդ Մեդենը կասկածվում է հայտնի երգչի նախկին զուգընկերոջ հետ սիրավեպ ունենալու մեջ


22:15 , 5 հունիս, 2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Ռիչարդ Մեդենը կասկածվում է տղամարդու հետ սիրային կապ ունենալու մեջ, ընդ որում՝ այդ տղամարդը դերասան և բրիտանացի երգիչ Սեմ Սմիթի նախկին զուգընկեր Բրենդոն Ֆլինն է։ Նրանք սիրավեպ են ունեցել 2017թ․։

Ասեկոսեների պատճառը հանրային վայրերում նրանց միասին տեսնելն է։ Ռիչարդ Մեդենը շատ կտրուկ է պատասխանել The New York Times-ի՝ իր անձնական կյանքին վերաբերող հարցին՝ դրանով իսկ քննարկումների առիթ տալով երկրպագուներին։

«Ես իմ անձնական կյանքը ինձ եմ պահում և երբեք չեմ քննարկում իմ հարաբերությունները»,- ասել է նա։