Ուսուցչուհին կոկաինը խմել է շամպայնով և մահացել օդանավակայանում


21:15 , 5 հունիս, 2019

Շոտլանդացի ուսուցչուհին մահացել է օդանավակայանում, երբ կոկաինը խմել է շամպայնով, հաղորդում է The Mirror-ը:

42-ամյա Վիկտորիա Բյուքենենը, որը մի քանի տարի առաջ էր տեղափոխվել Դուբայ (ՄԱԷ), ամուսնու հետ մեկնել է Մեծ Բրիտանիա հանգստանալու:

Մանչեսթերում նրանք 200 ֆունտով կոկաին են ձեռք բերել, սակայն չեն հասցրել ամողջովին օգտագործել:

Վերադառնալիս Բյուքենենը ափսոսել է թափել մնացած մոտ 60 ֆունտի կոկաինը և որոշել է այն Դուբայ տեղափոխել ստամոքսում: Նա օդանավակայանի բիզնես-լաունջում կուլ է տվել թմրանյութի փաթեթը և վրայից մեկ բաժակ շամպայն խմել, ինչից հետո ուշաթափվել է:

Կնոջ մոտ սրտի կանգ է առաջացել թմրանյութի մեծ չափաքանակից: