Հայտնի է երաժշտական աշխարհի ամենահարուստ կնոջ անունը


21:00 , 5 հունիս, 2019

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան Forbes-ի վարկածով ճանաչվել է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը:

Ըստ պարբերականի՝ նրա կարողությունը 600 մլն դոլար է գնահատվում:

Ինչպես նշվում է, Ռիհաննան շրջանցել է այնպիսի հայտնի երգչուհիների, ինչպիսիք են Մադոննան, Սելին Դիոնը և Բեյոնսեն:

Պարզաբանվում է, որ երգչուհին իր կարողության մեծ մասը ձեռք է բերել LVMH-ի ընկերությունների միջազգային խմբի՝ Moet Hennessy Louis Vuitton, հետ համագործակցությամբ: Բացի այդ՝ Ռիհաննան և LVMH-ն ունեն Fenty Beauty կոսմետիկայի ապրանքանիշը:

Image result for Названа самая богатая женщина в мире музыки

Երգչուհու կարողությունը բարելավվել է նաև սեփական Savage X Fenty ներքնազգեստի գծի հաշվին, ինչպես նաև նրա կատարումներով և երաժշտական ալբոմներով: