«Ֆեյք լուրերը» սպառնում են ԱՄՆ-ի ընտրություններին․ Apple-ի ղեկավար


20:20 , 5 հունիս, 2019

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը համարում է, որ «կեղծ լուրերը» կարող են ազդել 2020-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։

Նրա խոսքով՝ ինքը շատ անհանգստացած է հնարավորություններով, որոնք տալիս են «ֆեյք լուրերը»։

Նա նաև հավելել է, որ դրանք օգտագործվում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար։