Հունաստանը Գերմանիայից 320 մլրդ եվրո ռազմատուգանք է պահանջել


20:00 , 5 հունիս, 2019

Բեռլինում Հունաստանի դեսպանը գերմանական ԱԳ նախարարություն նոտա է հղել, որում հունական կառավարությունը Գերմանիայի իշխանություններին կոչ է անում բանակցություններ սկսել ռազմատուգանքի շուրջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Հունաստանը Գերմանիային 320 մլրդ եվրո ռազմատուգանքի հարցում է հղել։

Հստակեցվում է, որ լեհ պատգամավորների մեծամասնությունն աջակցել է այս որոշմանը։

Նոտայի համաձայն՝ հույն ժողովուրդը Գերմանիայից փոխհատուցում է պահանջում գերմանական բռնազավթման զոհերի և նրանց սերունդների տառապանքների համար, բռնազավթման պարտքի, ինչպես նաև ապօրինաբար երկրից դուրս բերված հնագիտական և այլ մշակութային արժեքների վերադարձ։