Անգլիայում պատրաստվում են քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքներն անշուք փաթեթավորմամբ վաճառել


18:20 , 5 հունիս, 2019

Անգլիայում քաղցրավենիքը, չիպսերը և գազավորված ըմպելիքները հնարավոր է վաճառվեն նույն տիպի փաթեթավորմամբ, ինչ ծխախոտը, հաղորդում է The Daily Mail-ը:

Առաջատար արտադրողները ստիպված կլինեն հրաժարվել փաթեթավորման վառ դիզայնից: Փոփոխության նպատակը ճարպակալման համաճարակի դեմ պայքարն է: Սննդամթերք արտադրող խոշոր ապրանքանիշերին կառաջարկվի օգտագործել միասնական միատեսակ փաթեթավորում, որը «կվանի սպառողներին»: