Steam-ը նոր խաղ է ներկայացրել, որտեղ հնարավոր է ԲԴՍՄ-սեքսով զբաղվել Ստալինի հետ


18:00 , 5 հունիս, 2019

Steam ծառայությունը խաղ է ներկայացրել, որտեղ օգտատերը հնարավորություն ունի սեքսով զբաղվելու առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ: Sex with Stalin խաղի թողարկումը նախատեսվում է 2019-ի հոկտեմբերի 10-ին:

Խաղի սյուժեն նկարագրված է հետևյալ կերպ. «Ձեզ՝ ժամանակի մեջ ճանապարհորդող երիտասարդին, հնարավորություն է ընձեռնվել հանդիպելու բոլոր ժամանակների մեծագույն բռնապետ Ստալինի հետ: Իսկ ի՞նչ է հաջորդում դրան: Ամեն ինչ ձեր ձեռքերում է: Շփվեք Ստալինի հետ, բացահայտեք նրա գաղտնիքները: Խորհուրդներ տվեք և օգնեք առաջնորդին հասնելու համաշխարհային տիրապետության: Կամ… ցույց տվեք բեղավորին, թե որն է իսկական տղամարդկային ուժն ու սերը»:

Image result for В Steam анонсировали игру, в которой можно заняться BDSM-сексом со Сталиным

Ստեղծողները խոստանում են ավարտի մի քանի տարբերակներ, «Ստալինին գայթակղելու և նրա հետ ռոմանտիկ շփվելու հնարավորություն»:

«Հոգնե՞լ եք դիկտատորից: Այդ դեպքում ցույց տվեք, թե որտեղ են ձմեռում խեցգետինները: Խփեք առաջնորդի որովայնին, միացրեք էլեկտրականությունը նրա մարմնին, թռչկոտեք նրա երկարաճիտք կոշիկներով»,- ասվում է նկարագրությունում: