ԼՀԿ-ն դեմ է ագրեսիայի դրսևորմանն ու դրա խրախուսմանը


16:10 , 5 հունիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է հանրության շրջանում ագրեսիայի դրսևորմանն ու դրա խրախուսմանը«Արմենպրես»-ի փոխանցմամբայս մասին հունիսի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը խոսեց այդ մասին՝ անդրադառնալով հունիսի 4-ին Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության կողմից իրականացված ակցիային:

«Ցանկացած արարք, որը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով, հանցագործություն է, և համապատասխան քրեական հետևանքներ պետք է առաջացնի: Մենք բազմիցս նշել ենք, որ հանրապետությունում այսօր ագրեսիայի աճ է նկատվում, և ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ ագրեսիայի բոլոր հնարավոր դրսևորումներից, առավել ևս դրա խրախուսումից: Ցանկացած ակցիա, որը կկազմակերպվի, պետք է բացառապես խաղաղ պայմաններում անցկացվի, և որևէ ձևով խրախուսական տարր չպարունակի»,- ասաց Սիմոնյանը:

Հունիսի 4-ին ՀՀ ոստիկանությունը ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին ծեծելու կասկածանքով մեկ անձի է բերման ենթարկել։ Դրան հաջորդել է ՀՅԴ անդամների՝ ոստիկանություն ներկայանալու ակցիան. յուրաքանչյուրը պնդում է, որ ինքն է ծեծել ակտիվիստին: