Նավթի համաշխարհային գներն աճում են


15:50 , 5 հունիս, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,5 դոլարով՝ հասնելով մինչև 61,64 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,23 դոլարով և կազմում է 53.48  դոլար մեկ բարելի դիմաց: