«Փաստ». Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ, ակտիվորեն խոսվում է հատկապես մի քանի մարզպետի մասին
09:15 , 5 հունիս, 2019
«Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ: Մասնավորապես, ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետների մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել:
Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություն՝ կապված ՏԻՄ օրենքում նախատեսված փոփոխությունների հետ: Բանն այն է, որ իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել ազատվել փոխմարզպետների ինստիտուտից: Սա «Քաղպայմանագրի» թիմում դժգոհություններ է առաջացրել՝«քայլել ենք, որ ազատե՞ք»: Բանն այն է, որ եթե մարզպետների փոփոխության դեպքում, ըստ լուրերի, նրանց անպաշտոն չեն թողնի, ապա փոխմարզպետների դեպքում դժվար կլինի բոլորին «տեղավորել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: