Ընտանեկան սկանդալները մեծացնում են սրտի խնդիրների զարգացման վտանգը


03:46 , 5 հունիս, 2019

Ընտանեկան սկանդալները մեծացնում են սրտի խնդիրների զարգացման վտանգը: Ակադիայի համալսարանների մասնագետների հետազոտության համաձայն՝ լարված ընտանեկան հարաբերությունները կարող են գլխուղեղի եւ սրտի կաթվածի պատճառ դառնալ:

Ստացված տվյալների համաձայն՝ հարաբերություններում տագնապի զգացումը 1.5 անգամ մեծացնում է գլխուղեղի եւ սրտի կաթվածի զարգացման վտանգն՝ ի տարբերություն նրանց, ովքեր իրենց զուգընկերների ներկայությամբ հանգստություն են զգում:

Հետազոտության շրջանակում վերլուծել են 18-60 տարեկան 5640 մարդու տվյալներ: Պարզվել է, որ նրանք, ովքեր ամուսնական կյանքում անվստահություն եւ անկայունություն են զգում, սրտանոթային պաթոլոգիաների, այդ թվում՝ հիպերտոնիայի բարձր ռիսկ ունեն:

Այսպիսով՝ փորձագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հարաբերություններում մեծացող տագնապայնության զգացումին: Տվյալ գործոնը, ինչպես նշվում է, կարող է վկայել հնարավոր առողջական խնդիրների մասին: