Բեքհեմը արգելում է որդուն հանդիպել ընկերուհու հետ


06:08 , 5 հունիս, 2019

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը խոսել է որդու՝ Բրուքլինի և ֆոտոմոդել Հաննա Քրոսի բարդ հարաբերությունների մասին։

Աբյուրի տեղեկացմամբ՝ Բրուքլինի ծնողները դժգոհ են նրանց հաճախադեպ վիճաբանություններից։ Վերջերս զույգին տեսել են Կաննում հյուրանոցի մոտ միմյանց քաշքշելիս։

The Sun-ի տեղեկացմամբ՝ Բեքհեմները որդուն խորհուրդ են տվել ինչպես հարկն է մտածել հետագա հարաբերությունների նպատակահարմարության մասին։

Դևիդը որդուն նաև խորհուրդ է տվել ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։