Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Sonata-ն ու Lada Granta Sport-ը. վեջինը կողաշրջվել է. կան վիրավորներ


00:00 , 5 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 ZC 724 համարանիշի և Lada Granta Sport մակնիշի H 373 TK 05 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada Granta-ն կողաշրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպեատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: