Բռնաբարության մասին «Դեպարդյեի գործը» հասել է ավարտին


23:30 , 4 հունիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Փարիզի դատախազությունը փակել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի գործը, որը մեղադրվում էր 20-ամյա դերասանուհու հանդեպ սեռական ոտնձգության և բռնաբարության մեջ: Այս մասին հաղորդում է РИА  «Новости»-ն՝ հղում անելով «France Press»-ին:

Ինչպես նշվել է, դատախազությունում կատարված ընթացակարգերի հիման վրա որոշվել է, որ հանցակազմը բացակայում է:

2018 թ-ի օգոստոսին Դեպարդյեն ներգրավվել էր բռնաբարության գործի մեջ:

Աղջկա խոսքերով, օգոստոսին Դեպարդյեն իր փարիզյան բնակարանում անցկացվող թաթերական պյեսի ոչ պաշտոնական փորձի ընթացքում երկու անգամ ոտնձգություն է կատարել: Դեպարդյեն հանդիսանում է դերասանուհու հոր ընկերը և խոստացել է օգնել աղջկան՝ մի քանի խորհուրդ տալով նրա կարիերայի վերաբերյալ:

Դերասանը իրեն մեղավոր չի ճանաչել: