Մեխիկոյում տղաներին թույլատրել են կիսաշրջազգեստով դպրոց գնալ


20:20 , 4 հունիս, 2019

Մեխիկոյի իշխանությունները քաղաքի ուսումնական հաստատություններում «չեզոք» դպրոցական համազգեստ սահմանելու որոշում են կայացրել՝ տղաներին թույլ տալով կիսաշրջազգեստ կրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրավական քաղաքը հավասարություն է տալիս բոլոր ոլորտներում։ Մեքսիկայի կրթության նախարար Էստեբան Մոկտեսումա Բարագանի հետ միասին մենք հայտարարում ենք քաղաքում չեզոք դպրոցական համազգեստի մասին։ Կիսաշրջազգեստն այսուհետ աղջիկների բացառիկ ատրիբուտը չէ, իսկ տաբատը՝ տղաների»,- հայտարարել է Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը։

Նորարամուծությունը սկսել է գործել հունիսի 3-ից։