ՀՀ գործող օրենսդրությունը Բարձրագույն դատական խորհուրդը լուծարելու հնարավորություն չի ընձեռում։ Այս մասին այսօր ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Օրենքով նման լուծարման հնարավորություն չեմ տեսնում: Օրենսդրական նման հիմք չկա»,- ասաց նա։
Լրագրողների հարցերին, թե հնարավոր է, որ նման հիմքեր ստեղծվեն անցումային արդարադատության կոնտեքստում, Արտակ Զեյնալյանը չպատասխանեց, բայց և չհերքեց նման հավանականությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ