Չեք գտնի մի գյուղացի, որն այլևս սև ցուցակում չի. Սերգեյ Բագրատյան


12:40 , 4 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Ինչպես պետք է զարգացում ակնկալել մեր տնտեսությունից, երբ որ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման (Գնաճի հաղորդում  քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ քանի որ արտաքին ներդրումները սպասումների մեջ են, հարց է առաջանում՝ արդյոք ներքին ռեզերվներն օգտագործվո՞ւմ են ճիշտ և արդյունավետ. «Հատկապես ԿԲ կողմից բանկային համակարգը կարգավորվու՞մ է այնպես, որպեսզի ներդրումներ ներգրավվեն տնտեսության մեջ։ Կարծում եմ՝ այստեղ պատասխանը բացասական է։ Ինչու՞ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում մեր ներդրումային միջավայրը, ինչու՞ չի լրացնում այն բացը, որ մենք սպասում էինք արտաքին ներդրումներից։ ԿԲ-ն չի սպասարկում պարզ պատճառով, քանի որ բանկային կապիտալը ձևավորվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով ստեղծված կապիտալով և այդ կապիտալը բնականաբար չունի ազդակ ներդրվելու տնտեսության մեջ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ