Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Քևին Սփեյսին անսպասելի եկել է դատարան


06:49 , 4 հունիս, 2019

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին անսպասելիորեն հայտնվել է Մասաչուսեթսի դատարանում, որտեղ պետք է լսվեր 2016-ին նրա անպարկեշտ պահվածքի մասին գործը, երբ նա բարում հպվել էր մի երիտասարդի, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ նրա հայտնվելն անսպասելի էր, քանի որ նրա ներկայությունը պարտադիր չէր, և նախկինում նա խուսափել է մասնակցել դատական գործընթացին:

Ինչպես նշվում է, 59-ամյա դերասանը հերքում է իր մեղքը: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա կարող է 2.5 տարվա ազատազրկման դատապարտվել:

Դերասանի փաստաբանները կասկածի տակ են առել մեղադրող կողմի պնդումների հավաստիությունը: Մասնավորապես, հայցվորին մեղադրում են Սփեյսիի անմեղությունն ապացուցող տեքստային հաղորդագրությունները վերացնելու մեջ: