Մելանյա Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհուն տպավորելու միջոց է գտել


04:04 , 4 հունիս, 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Եղիզաբեթ 2-րդ թագուհուն տպավորելու միջոց է գտել։

Հունիսի 3-ին Մելանյա Թրամփը թագուհու հետ հանդիպման է եկել 3,5 հազար ֆունտ արժողությամբ Gucci զգեստով։

Երկար սպիտակ վերնաշապիկ-զգեստը զարդարված է եղել լոնդոնյան տեսարժան վայրերի կանաչ և նարնջագույն պատկերներով։ Մասնավորապես, նրա վրա պատկերված են եղել Բիգ-Բենը, Թաուեր կամուրջը, Վեսթմինսթերյան պալատը և լոնդոնյան երկհարկանի ավտոբուսները։ ԱՄՆ-ի առաջին տիկինն իր կերպարը ամբողջացրել է մարմնագույն սուրքիթ նավակ կոշիկներով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչ Մեծ Բրիտանիա այցելելը Դոնալդ Թրամփը փոխել է իր սանրվածքը։