Շատերը կարծում են, որ ճակատագիրը միայն մարդուց է կախված և համարվում է նրա անձնական արարքների արդյունք, սակայն դա այդպես չէ։
Հակառակ շատերի մոլորությանը` ճակատագիրը դատավճիռ չէ, և ցանկության դեպքում հնարավոր է փոխել սեփական մտածելակերպն ու ապրելակերպը, ինչն, անկասկած, իր ազդեցությունը կթողնի ձեր կյանքի ծրագրի վրա։ Սակայն այդ ամենի համար պետք է հասկանալ, թե ինչն է ձևավորում մեր ճակատագիրը։
Սա տոհմի պատմություն կամ կարմա չէ, որը ձեզ է հասել նախնիներից, այլ իրական երևույթներ, որոնք ձեզ են հասնում ընտանիքից․
Այս գործոնները այս կամ այն կերպ մեծ ազդեցություն են ունենում մարդու կայացման և նրա ճակատագրի վրա։ Սրանք իրական երևույթներ են, որոնք հնարավոր է փոփոխել։ Սխալի գիտակցումը և շտկումը հսկայական քայլ է հաջողության հասնելու ճանապարհին, քանի որ մի շարք բացասական կարգավորումներ հնարավոր է փոխարինել դրականով։
Անունը ձեր էությունն է, ձեր լիցքերը, որը մեծ ազդեցություն է ունենում ձեր կյանքի վրա։ Մեր նախնիները շատ զգուշորեն են մոտեցել անուն ընտրելու հարցին, քանի որ հենց անունն է որոշում նորածնի կյանքի ուղին։
Իմացեք ձեր անվան նշանակությունը, նրա լիցքերի և ուժերի մասին և դրանք օգտագործեք ձեր զարգացման համար։
Մտքերը որոշում են ձեր գիտակցությունը, այլ կերպ ասած՝ դուք այն եք, ինչի մասին մտածում եք։ Մտքերն են որոշում ձեր շարժման ուղղությունը, գործողությունները, որոշումները և այլն։ Մեր ողջ իրականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր մտքերի արդյունք։
Ձեր մտքերի դրական և լավատեսական լինելուց է կախված, թե ինչպիսին է լինելու ձեր կյանքը։
Սովորեք ճիշտ մտածել, որի արդյունքում որակապես կփոխվի ձեր կյանքը, ինչպես նաև ճակատագիրը։