«Եթե Ալեն Սիմոնյանը համարում է, որ իրեն զրպարտել ենք, շատ ուրախ կլինենք դատարանում ապացուցել, որ որևիցե զրպարտություն չկա». Դանիել Իոաննիսյան


22:01 , 3 հունիս, 2019

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակի (FIP.am)՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ հրապարակած տվյալները ամբողջությամբ ճիշտ են և հիմնված են բացառապես պաշտոնական փաստաթղթերի վրա, հետևապես որևիցե հերքման կամ ներողություն հայցելու մասին խոսք լինել չի կարող։

Եթե Ալեն Սիմոնյանը համարում է, որ իրեն զրպարտել ենք, շատ ուրախ կլինենք դատարանում ապացուցել, որ որևիցե զրպարտություն չկա։ Բայց նախքան այդ Ալեն Սիմոնյանի արարքներին իրավական գնահատական պետք է տան քննչական մարմինները: