Ալիգատորը, ջարդելով պատուհանի ապակին, ներխուժել է բնակարան և ամբողջովին ավիրել այն (Photo)


07:05 , 4 հունիս, 2019

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քլիրուոտեր քաղաքում 3,3 մետր եկարություն ունեցող ալիգատորը գիշերը, կոտրելով պատուհանի ապակին, ներխուժել է բնակարան և ավիրել այն։ Կենդանին ջարդել է խոհանոցի սեղանը, վնասել է պատերը և ջարդել մի քանի շիշ գինի։ Աղմուկից արթնացած սեփականատերը զանգահարել է ոստիկանություն, ովքեր «հանցագործին» որսալու համար մասնագետ են ուղարկել։ Ալիգատորին բարեհաջող հանել են բնակարանից, և ոչ ոք չի տուժել։