Որքան է պետք հանգստանալ նորմալ կյանք վարելու համար․ պարզել են գիտնականները


00:00 , 4 հունիս, 2019

Օհայո նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե որքան հանգիստ է պետք, որպեսզի մարդը ապրի նորմալ և երկար կյանք ունենա, հաղորդում է РИА Новости-ն:

Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ մարդը պետք է ունենա առնվազն երեք շաբաթ ամենամյա արձակուրդ: Նրանք, ովքեր 21 օրից պակաս են հանգստանում, 37%-ով հաճախ են մահանում:

Նույնիսկ քառօրյա հանգիստը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա` նվազեցնելով սթրեսային մակարդակը: Մեկ շաբաթ հանգստից հետո արյան մեջ նվազում են օրգանիզմի ծերացումը արագացնող բիոմարկերները։

Նորմալ մարդուն յուրաքանչյուր 62 աշխատանքային օրը մեկ արձակուրդ է անհրաժեշտ, այսինքն՝ արձակուրդների միջև ընդմիջումը չպետք է գերազանցի երեք ամիսը: