Ջորջ և Ամալ Քլունիներն իրենց առանձնատանը կհանդիպեն պատահական սկզբունքով ընտրված զույգի հետ


20:20 , 3 հունիս, 2019

Ջորջ և Ամալ Քլունիները խաղարկություն կանցկացնեն, որում հաղթողները կհանդիպեն զույգի առանձնատանը՝ իտալական Կոմո լճի կղզիներից մեկում։

Ինչպես ասել է Ջորջ Քլունին, Ամալ Քլունիի և «նրա անհետաքրքիր ամուսնու հետ» հանդիպելու համար պետք է հանգանակություն կատարել զույգի հիմնադրամին, որն իրավապաշտպան գործունեություն է իրականացնում ամբողջ աշխարհում։ Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով՝ կախված հանգանակած գումարի մեծությունից։

https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/06/0-10.jpg

Հիմնադրամին պետք է հատկացնել 10-50 հազար դոլար, որի պարագայում հանգանակողը կստանա 100-500 հազար միավոր և կմասնակցի խաղարկությանը։