Քլոե Քարդաշյանը հայ երկրպագուի հետ ավարտական երեկույթի է գնացել և պարել զուռնայի հնչյունների ներքո


19:00 , 3 հունիս, 2019

Ռեալիթի շոուի 34-ամյա աստղ Քլոե Քադաշյանն անմոռանալի նվեր է մատուցել իր երկրպագուներից մեկին. նա ավարտական երեկույթին ուղեկցել է հայ բլոգեր Նարբեին, որը վարում է Քարդաշյան ընտանիքի ֆան հաշիվը։

Ավարտական երեկույթը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հերբերտ Գուվերի դպրոցում։ Ամբողջ երեկոյի ընթացքում տղան լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Քլոեի հետ, կադրեր ֆոտոսրահից, երեկույթից և լիմուզինից, որով նրանք շրջել են տոնի առիթով։

«Ձեզ հետ կիսվում եմ ավարտական երեկույթի լուսանկարներով Քլոե Քարդաշյանի հետ և ինձ անսահման երջանիկ եմ զգում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քլոեին և նրա թիմին։ Ինձ կարծես ձեր մեծ ընտանիքի մասը զգացի։ Երբեք չեմ մոռանա այս երեկոն»,- լուսանկարներից մեկի մեկնաբանությունում գրել է Նարբեն։

«Շնորհակալություն, որ ինձ համար անմոռանալի ավարտական երեկո կազմակերպեցիր։ Երազանքներն իրականություն են դառնում»,- պատասխպանել է Քլոեն մեկնաբանությունում։ Երեկոյի ամենավառ պահը հայկական երաժշտության հնչյունների ներքո պարն էր, որի ուղեկցությամբ զվարճացել են բոլոր ներկաները։