18:09 , 23 հունիս, 2013Տրամվայի գծերը Եվրոպայում սկսել են կանաչապատվել դեռեւս 80 - ականներից` բնության մասնիկը քաղաք վերադարձնելու նպատակով: Կանաչապատումը մի քանի գործառույթ է իրականացնում` աղմուկի կլանում, հորդառատ անձրեւներից ջրահեռացում, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցում: Կանաչ գծերը տարածում են գտել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բարսելոնան, Ֆրանկֆուրտը, Միլանը, Սուրբ Էթյենը, Ստրասբուրգը, Վարշավան.
Իսկ Երեւանում ցավով պետք է նշեմ, որ ՀՀ նախագահի աթոռը եւ երկիրը բռնազավթած այս տխրահռչակ ռեժիմը 2004 թ. ոչնչացրին 1906 թ. գործող էկոլոգիապես մաքուր այդ տրանսպորտի տեսակը մեր երկրում: