ՎԵՏՕ շարժման մասնակիցները շրջափակել են Սորոսի գրասենյակը. ուղիղ


15:16 , 3 հունիս, 2019

Այս պահին ՎԵՏՕ (Վերջնագիր երկիրը տվող օտարներին) շարժման մասնակիցները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Սորոսի գրասենյակի առջև: Նրանք այսօր՝ ժամը 15:00-ից ամբողջությամբ արգելափակել են գրասենյակի շենքը:

Շարժման անդամների տարածած հաղորդագրության համաձայն՝ «մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց ՎԵՏՕ շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով»:

«ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն է հայտնել նաև  YellowFest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն: Աջակցության մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան գրառում է կատարել հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը: