«Սիրտս ուղղակի խառնում է». 11-ամյա սպանվածի մայրը Քարդաշյանին քննադատել է մարդասպանի ազատությանն ուղղված ջանքերի համար


15:17 , 3 հունիս, 2019

ԱՄՆ 61-ամյա բնակչուհի Մերի Էն Հյուսը քննադատել է հանրահայտ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, որը փաստաբանի մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ այժմ փորձում է օգնել քառակի սպանության համար մահապատժի դատապարտված Քևին Կուպերին և ցանկանում է ազատության մեջ տեսնել նրան:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Մերի Էն Հյուսի 11-ամյա որդին եղել է Կուպերի չորս զոհերից մեկը:

Ավելի վաղ Քարդաշյանն այցելել էր Սան Քվենտին քաղաքի բանտ ու 2-ժամանոց զրույց ունեցել տղամարդու հետ: Այնուհետև հեռուստաաստղը համատեղ լուսանկար էր հրապարակել՝ ընդգծելով, որ հավատում է Կուպերի անմեղությանը:

Kim took to Twitter to reaffirm her stance on Coopers innocents on Friday

Մինչդեռ զոհերից մեկի մայրն այլ կարծիքի է և հավատացած է, որ Կուպերի փաստաբանները դիմել են Քարդաշյանի օգնությանը, քանի որ ազնիվ ճանապարհով չեն կարող ապացուցել իրենց պաշտպանյալի անմեղությունը:

Հյուսի խոսքով՝ իր սիրտն ուղղակի խառնել է, երբ տեսել է Քարդաշյանի և Կուպերի համատեղ նկարը:

«Քիմի արածը մեր նկատմամբ արդարացում չունի, նա մեզ ահռելի ցավ է պատճառում»,- ասել է ամերիկուհին, որի որդին՝ Քրիստոֆերը, սպանվել է 1983թ.:

Kim is currently on a mission to get Robert Cooper (pictured together) freed from a California prison  Mary Hughes holds a photo of her son Christopher

Սպանությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Չինո Հիլզ արվարձանում՝ Դուգլաս և Փեգի Ռեյնսների տանը: Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել էր չորս դի՝ ամուսինների, նրանց տասնամյա դստեր և նրա ընկերոջ (Քրիստոֆեր):

Հյուսի համոզմամբ՝ Քարդաշյանն ամբողջովին ծանոթ չէ հետաքննության նյութերին, ապացույցներին:

«Եթե նա նստեր ու կարդար բոլոր դատական նիստերի արձանագրությունները, սիրտը կխառներ նրա պես մարդու հետ նույն սենյակում գտնվելու համար»,- ասել է կինը:

Family photo of Peggy, Doug, Jessica and Joshua Ryens, who was the lone survivor of a hatchet attack in 1985

Կուպերը մահապատժի է դատապարտվել 1983թ.: Իր կալանավորումից ի վեր Կուպերն անընդհատ հայտարարել է, որ անմեղ է: 

Անցած տարվա հոկտեմբերին Քարդաշյանը Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջերի Բրաունին խնդրել էր վերաբացել այս գործն ու պարզել՝ արդյոք Կուպերն է մարդասպանը: Այժմ նրանք սպասում են նոր քննության արդյունքներին:

Hughes says she believes that Coopers attorneys are using her [Kim] for her reality show status because they cant use the truth to try to help Kevin Cooper. He was convicted in 1985 of murdering two children and two adults