12:32 , 23 հունիս, 2013
11 երկրների արտգործնախարարներ, որոնք մտնում են այսպես կոչված Սիրիայի ընկերների խմբի մեջ, Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել անհապաող միջոցառումներ ձեռնարկել Սիրիայի ապստամբներին աջակցություն ցույց տալու համար: Այս մասին գրում է Ռոյթերը:
Նրանք պայմանավորվել են ընդդիմությանն անհրաժեշտ նյութերով եւ սարքավորումներով ապահովելու շուրջ: Հանդիպման ժամանակ Կատարի ԱԳ նախարար Համիդ բեն Ջասիմ Ալ-Թանին հայտարարել է, որ ընդիմադիրներին զենք մատակարարելը Սիրիայում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է:
Արդյունքում որոշվել է, որ Սիրիայի ընկերներից յուրաքաչնյուրն ըստ իր հայեցողության է օգնելու ապստամբներին: