Թե ինչպես սպանդարյանցիները դիմավորեցին Հենրիխ Մխիթարյանին (Photo, Video)


12:50 , 3 հունիս, 2019

168.am-ը գրում է.

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում վերաբացվեց 1980-ականներին կառուցված ֆուտբոլի մարզադաշտը: Վերակառուցված մարզադաշտը կկրի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը: Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այդ որոշումը կայացրել է համայնքի ավագանին, իսկ նոր մարզադաշտ ունենալու ծրագրի իրականացմանն աջակցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Համայնքի բնակիչները մեծ ոգևորությամբ դիմավորեցին մարզադաշտի  բացմանը մասնակցելու համար ժամանած Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։